տուն Սպորտ Մեզ միայն հրաշքը կփրկի. Ռոման Բերեզովսկի

Մեզ միայն հրաշքը կփրկի. Ռոման Բերեզովսկի

212
0

IMG_2121

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Իտալիայի հետ Աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղի նախօրեին հայտարարել է, որ Հայաստանի հավաքականը գրեթե հնարավորություն չունի հաջորդ փուլ դուրս գալու համար, և միայն հրաշքը կօգնի նրան:

«Շանսերն առանց այն էլ մեծ չէին: Այժմ դրանք գրեթե չկան: Պետք է հրաշք տեղի ունենա, որպեսզի մենք կարողանանք դուրս գալ անցումային խաղերի փուլ: Հասկանալի է, որ մեր խմբից փլեյ-օֆֆում այլ թիմ չի հայտնվի», — ասել է Բերեզովսկին` նշելով, որ վաստակած միավորներով փլեյ-օֆֆ կարող է անցնել միայն Հայաստանը, եթե գրավի երկրորդ տեղը, մեր խմբի մյուս թիմերը նման հանարվորութոյւն չունեն:

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության ընտրական փուլի կանոններով 9 խմբերում երկրորդ տեղ գրաված վատագույն թիմը դուրս է մնում պայքարից: Քանի որ մեր խմբի մյուս թիմերը առավելագույն միավորն են վաստակել Մալթայի հետ խաղում, իսկ ՖԻՖԱ-ի կանոններով 6-րդ թիմի հետ խաղերի միավորները փլեյ-օֆֆից առաջ հանվում են, ապա միայն Հայաստանը հաղթանակի դեպքում կանցնի հաջորդ փուլ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here