ԱՄՆ-ի համար մտահոգիչ է Սիրիայում ահաբեկչությունների թվի աճը։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։
«Մեզ անհանգստացնում է ծայրահեղականության աճը։ Աշխարհին պետք չէ հիշեցնել, որ Սիրիան դարձել է ջիհադի հետևորդների և ծայրահեղականների ձգման կենտրոնը։ Այժմ Սիրիան իր կողմ է քաշում ահաբեկչության բոլոր տեսակի դրսևորումները», — Քերիի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։
Քերիի խոսքերով, ստեղծված իրավիճակի համար մեղավոր են Սիրիայի իշխանությունները, ովքեր պայքար են մղում զինված ընդդիմության դեմ։