տուն Քաղաքական Միջազգային Մեզ համար թանկ են այս հարաբերությունները

Մեզ համար թանկ են այս հարաբերությունները

347
0

Այսօր Սոչիում, Վալդայի ակումբի նիստի շրջանակում, կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում արձանագրվել է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։

«Թեև անձնական շփումներում դադար տեղի ունեցավ՝ մեր երկրների միջև հարաբերությունները շարունակում են հաջող զարգանալ։ Ամրապնդվում են առևտրատնտեսական կապերը, անցյալ տարի առևտրաշրջանառությունը կազմել է 2,5 մլրդ դոլար»,- Պուտինի խոսքերը մեջբերում է civilnet.am-ը՝ հղում անելով kremlin.ru-ին:

Պուտինի խոսքով՝ այդ ուղղությամբ երկրները լավ հեռանկար ունեն․«Նկատի ունեմ այն ծրագրերը, որոնց հեղինակը Ադրբեջանի նախագահն է։ Մենք մեր կողմից անում ենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի այդ կոնկրետ նախագծերն իրագործվեն»։

Ալիևը հաստատել է, որ որոշ ժամանակ չի հանդիպել ՌԴ նախագահին և հավելել է, որ չորս ամիսը մեծ ժամկետ է՝ հաշվի առնելով անցյալ տարի երկկողմ շփումների ինտենսիվությունը։

Ալիևը Ռուսաստանի հետ հարաբերությունները բնութագրել է որպես ռազմավարական դաշնակցություն․«Մեզ համար Ռուսաստանը կարևոր գործընկեր է, բարեկամ և բարի հարևան։ Մեզ համար թանկ են այս հարաբերությունները։ Համոզված եմ, որ այսօրվա քննարկումը լավ ներդրում է լինելու մեր կապերի ամրապնդման գործում»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here