տուն Լուրեր Բլոգ Մեզ համար անընդունելի կլինի տրանսպորտի վերաբերյալ ցանկացած այնպիսի որոշում, որը չի բխի...

Մեզ համար անընդունելի կլինի տրանսպորտի վերաբերյալ ցանկացած այնպիսի որոշում, որը չի բխի հանրության շահից

224
0

524096_1386644094913597_866226372_n

Այս անգամ էլ Ուղևորափոխադրողների միությունն էր փորձում կաթվածահար անել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթևեկությունը՝ սպառնալով, որ եթե քաղաքապետարանը տրանսպորտի ինքնարժեքը չսահմանի 200 դրամ, ապա գծատերերը կհրաժարվեն ուղևորներ փոխադրելուց: Ճիշտ է, գծատերերի տված վերջնաժամկետն ավարտվեց, տրանսպորտի գինը չդարձավ 200 դրամ, մայրաքաղաքի երթևեկությունն էլ կարծես թե կաթվածահար վիճակում չէ, բայց անընդունելի է, երբ փորձում են հանրության հետ խոսել վերջնագրով, որովհետև այդպիսի փորձը կարող է հազար փորձանքի պատճառ դառնալ՝ հատկապես, որ դրա նախադեպն ունենք:

Հանրությունը մեկ անգամ ցույց տվեց, որ պատրաստ չէ վճարել 150 դրամ, այնուհետև «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի փորձագետների հաշվարկը ներկայացվեց՝ մեկ ուղևորի տեղափոխման ինքնարժեքը չի կարող լինել 80 դրամից ավելի, հետևաբար՝ 100 դրամի դեպքում 20 դրամ շահույթը լիովին տեղավորվում է բիզնեսի շրջանակներում: Այս թվաբանության մեջ փորձում եմ գտնել այդ «հանելուկի» պատասխանը՝ ինչպե՞ս կարող է երկու տարբեր կենտրոնների կողմից ներկայացված հաշվարկների միջև այդքան մեծ լինել տրանսպորտի ինքնարժեքի տարբերությունը: Գուցե՞ 100 և 200 դրամ սակագնի հաշվարկը ստացվել է երկու տարբեր քաղաքների հաշվով, թեև վերջին խոսքը քաղաքապետարանի կողմից ստեղծված հանձնաժողովինն է, որը դեռևս լռում է:

Հ.Գ. Մեզ համար անընդունելի կլինի ցանկացած այնպիսի որոշում, որը չի բխի հանրության շահից:

Կարդում ենք Մարտիկ Իսախանյանի ֆեյսբուքյան էջում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here