տուն Քաղաքական Մեզ համար անակնկալ էր ԼՀԿ հայտարարությունը․ Անի Խաչատրյան

Մեզ համար անակնկալ էր ԼՀԿ հայտարարությունը․ Անի Խաչատրյան

255
0

Մենք չենք գտնում, որ սխալ գծի վրա ենք։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

Խմբակցության մեկ այլ անդամ՝ Անի Խաչատրյանը, նշեց, որ տեղի է ունեցել «Հանրապետություն» կուսակցության հերթական հանդիպումը, և այսօր բացառություն չի եղել:

«Առանձնապես մեկնաբանելու ոչինչ չունեմ, որովհետև դա «Լուսավոր Հայաստանի» ներկուսակցական խնդիրն է: Եվ «Լուսավոր Հայաստանն» ինքն է որոշում իր կուսակցականին թողնում է քաղաքապետարանում, թե հետ է կանչում: Մենք հարգում ենք կուսակցության ցանկացած որոշում: Եվ ինքը պետք է որոշի ինչ պետք է անի»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք խոսե՞լ են Դավիթ Խաժակյանի հետ, Խաչատրյանը պատասխանեց, որ ավագանու նիստը բաց է եղել, որից հետո բոլորը, գոհ իրենց վարքագծից, բաժանվել են, հետո՝ ինչ է փոխվել, ինքը չի կարող մեկնաբանել․ «Դա կարող է նկատել բողոքող կողմը, որը ես չեմ նկատել իրենց հարցազրույցներում»:

Ինչ վերաբերում է անձնական վիրավորանք հասցնելուն և նման կերպ քննադատելուն, ապա՝ ««Լույս» խմբակցությունում տարբեր ռակուրսներով հարցերը քննարկվել են, այո, բազմաբովանդակ քննարկումներ եղան գործունեության վերաբերյալ»:

Ինչ վերաբերում է ԼՀԿ-ի ասուլիսին, ապա իրենք անակնկալի են եկել։

Թեհիմնա Վարդանյանն իր հերթին վստահություն հայտնեց, որ ելույթներում անձնավորված բան չի եղել։

«Չեմ հասկանում՝ ինչու է աղմուկ բարձրացել»,- արձագանքեց նա:

Դիտարկմանը, որ նրանց քննադատությունը հաճախ սուր է, պատասխանեց․ «Ընդդիմության քննադատությունները պետք է սուր լինեն, դա բնական է, մենք չենք գնացել գովաբանելու համար»։

Անի Խաչատրյանն իր հերթին հիշեց Տարոն Մարգարյանի հանգուցյալ հորը ծաղրելը՝ նշելով, որ իրենք երբեք այդ սահմանը չեն անցել։