Եվրոպական միությունը պատրաստվում էր ընդամենը մեկ միլիարդ եվրո տրամադրել Ուկրաինային արտադրության արդիականացման համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն՝ «Ինտեր» հեռուստաալիքի ուղիղ եթերում։
«Պարոն Ֆյուլեն (ընդլայնման հարցերով եվրահանձնակատարը — խմբ․) պետք է ծանոթանա այն հաշվարկների հետ, որոնք կատարել են մեր առաջատար փորձագետները․․․ մոտ 150-165 մլրդ եվրո՝ ամենազուսպ հաշվարկներով։ Մենք դիմեցինք մեր եվրոպացի գործընկերներին և խնդրեցինք ֆինանսական օգնութոյւն ցուցաբերել մեզ․․․ Այն բանակցությունները, որոնց մենք մասնակցում էինք, հանգում էին միայն մեկ թվի՝ մեկ միլիարդ եվրո՝ 7 տարվա ընթացքում», — հայտարարել է Ազարովը։