Արդեն տեղեկացրել ենք, որ Թուրքիայի վարչապետ Աբդուլլահ Գյուլը որոշում է կայացրել հեռանալ քաղաքականութոյւնից այս տարվա օգոստոսին՝ երկրի նոր նախագահ ընտրվելուց հետո:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը պատրաստվում է տեղերով փոխվել վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ նախագահական ընտրություններից հետո, ինչպես արեցին Ռուսաստանում Մեդվեդևն ու Պուտինը, Գյուլն ասել է, որ այդ մոդելի կիրառումը չի բխում երկրի շահերից:
«Ներկայիս պայմաններում ես իմ ապագայի վերաբերյալ ոչ մի քաղաքական ծրագիր չունեմ: Իսկ նման փոխատեղում անթույլատրելի է ժողովրդավարության համար», — ասել է Գյուլը: