տուն Աշխարհ Մեդվեդևն առաջարկում է արգելել ԵԱՏՄ տարածքում նիկոտին պարունակող նյութերի վաճառքը

Մեդվեդևն առաջարկում է արգելել ԵԱՏՄ տարածքում նիկոտին պարունակող նյութերի վաճառքը

280
0

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդես է եկել նախաձեռնությամբ, որով նախատեսվում է ԵԱՏՄ տարածքում ամբողջապես արգելել նիկոտին պարունակող նյութերի առևտուրը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Անհրաժեշտ է աշխատանքներ իրականացնել, որպեսզի Ռուսաստանի անունից, օրինակ, համապատասխան նախաձեռնությունը ներկայացվի ԵԱՏՄ կոլեգիա: Եթե հարկ լինի, մենք այդ հարցը կքննարկենք կառավարությունների ղեկավարների խորհրդում՝ ընդհանրապես արգելելով նման նյութերի շրջանառությունը ԵԱՏՄ տարածքում»,-ընդգծել է Մեդվեդևը:

Ավելի վաղ, ՌԴ վարչապետը երկրի ՆԳՆ-ին հանձնարարել էր կասեցնել ապօրինաբար շրջանառվող ոչ ծխախոտային նիկոտին պարունակող նյութերի առևտուրը վաճառակետերում, այդ թվում՝ համացանցային հարթակներում: