Լրագրողներին հաջողվել է հանդիպումից առաջ տեսանկարահանել Մեդվեդևի և Միշուստինի զրույցը: Այս մասին հաղորդում է РБК-ն:
Տեսանյութում Մեդվեդևը ինչ-որ բան է ասում Միշուստինին, բայց տեսագրությունը հրապարակվել է առանց ձայնի, և հայտնի չէ, թե կոնկրետ ինչի մասին են նրանք խոսում:
Նախկին վարչապետը և նրա իրավահաջորդը դեմ առ դեմ զրույց են ունեցել Անվտանգության խորհրդի նիստից առաջ: Տեսանյութը Twitter-ում հրապարակվել է «РИА Новости» լրատվական գործակալության կողմից:
Այն, թե ինչի մասին խոսեցին կոնկրետ Մեդվեդևը և Միշուստինը, անհայտ է: Տեսագրության սկզբում նախկին վարչապետը ինչ-որ բան է ասում, և նրա իրավահաջորդը լուռ լսում է: Այնուհետև Միշուստինը պատասխանում է Մեդվեդևին, և նրա պատասխանից հետո նախկին վարչապետը նորից ինչ-որ բան է ասում նրան՝ ակտիվ ժեստիկուլյացիա կիրառելով:
Медведев и Мишустин что-то долго обсуждали перед встречей с Путиным на заседании Совбеза pic.twitter.com/VX8p8903q0
— Кремлевский пул РИА (@Kremlinpool_RIA) January 20, 2020