տուն Քաղաքական Միջազգային Մեդուզան կծել է Բրիտանիայի վարչապետին

Մեդուզան կծել է Բրիտանիայի վարչապետին

153
0

1397496231_270827_1397496655_noticia_normal

Մեդուզան կծել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին, ով այս օրերին հանգստանում է Կանարյան կղզիներում։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Լանսարոտում։ Ականատեսների խոսքերով՝ ծովում շատ մեդուզաներ կան։ Քեմերոնը երեխաներին ջրից դուրս բերելուց հետո գնացել է լողանալու։ Ափ վերադառնալուց հետո վարչապետը տրորել է ձեռքը։

Առայժմ հայտնի չէ, թե ինչ տեսակի մեդուզա է կծել Քեմերոնին։ Նրան մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ նման միջադեպ եղել է, սակայն Քեմերոնը չի դիմել բժշկի օգնությանը։