տուն Լուրեր Մեդիա դպրոց սիրիահայ երեխաների համար

Մեդիա դպրոց սիրիահայ երեխաների համար

92
0

Մեդիա նախաձեռնություների կենտրոնը (նախկին Ինտերնյուս)  կազմակերպում է ամառային մեդիա դպրոց Սիրիայից Հայաստան տեղափոխված  դպրոցականների համար:

Մասնակիցները ծանոթանալու են լրագրության հիմունքներին, սովորելու են ստեղծել լրագրողական պատմություններ՝ օգտագործելով մեդիա գործիքներ, նաև՝ քննադատաբար ընկալել և վերլուծել տարբեր լրատվամիջոցներով իրենց հասնող տեղեկատվությունը:

Դպրոցն անցկացվելու է 2014թ-ի հուլիսի 1-5-ը Երևանում՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:
g_image

Կարող են մասնակցել 14-18 տարեկան այն դպրոցականները, ովքեր հետաքրքրված են լրագրությամբ և մեդիա կրթությամբ:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2014թ-ի հունիսի 27-ը լրացնել հայտը:

Մեդիա դպրոցը տևելու մեկ շաբաթ, առավոտյան 11:00-17:00-ը: Դասերն անցկացվելու են ինտերակտիվ մեթոդներով և հիմնված են  լինելու գործնական աշխատանքի վրա: Մասնակիցներն ապահովված են լինելու անհրաժեշտ սարքավորումներով՝ համակարգիչներ, փոքր տեսախցիկներ, համակարգչային ծրագրեր և այլն:

Մասնակցությունը դպրոցին անվճար է: Դասերի և բանավոր հաղորդակցման լեզուն հայերենն է, գործնական աշխատանքների դեպքում կարելի է նաև օգտագործել  արևմտահայերեն կամ օտար լեզու:

Ստացված հայտերի հիման վրա ընտրվելու է մինչև 15 մասնակից և նրանց հետ անցկացվելու են նախնական հարցազրույցներ:

Մանրամասները՝ այստեղ: