Շաբաթ օրը Բալիում տեղի ունեցած «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթի հաղթող ճանաչվեց Ֆիլիպինների ներկայացուցիչ Մեգան Յանգը,- հաղորդում է Agence France-Presse-ը: Եզրափակիչ փուլ էին դուրս եկել Յանգը, միսս Գանան, միսս Բրազիլիան և միսս Իսպանիան: Հատուկ մրցանակի արժանացավ Ջիբրալթարի ներկայացուցիչը: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցում էր 137 աղջիկ: Սովորության համաձայն, Մեգան Յանգին մրցանակը հանձնեց անցած տարվա Միսս աշխարհ, Չինաստանի ներկայացուցիչ Յույ Վենսյան: Պատասխան խոսքում Մեգան Յանգը շնորհակալություն հայտնեց և խոստացավ լինել ամենալավ Միսս աշխարհը: