Համացանցի օգտատերերը սկսել են ակտիվորեն քննարկել մի արխիվային լուսանկար, որում Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը գրկել է իր առաջին ընկերոջը՝ Լուիս Սեգուրայի հետ:
Instagram-ում տեղադրվել է 1997 թվականի մի լուսանկար, որում 16-ամյա Մարքլը եղևնու ֆոնին գրկախառնված է մի բարձրահասակ երիտասարդի հետ: Մեգանն ու Լուիսը միասին մասնակցել են իրենց ավարտական երեկոյին:
«Մեգան. արքայադուստրը Հոլիվուդից» գրքում ասվում է, որ արքայազն Հարիի ապագա կինը և Լուիս Սեգուրան երկու տարի հանդիպել են: Մեգանը նաև մոտիկից շփվել է Լուիսի ընտանիքի անդամների հետ:
Լուիս Սեգուրայի խոսքերով, Մեգանը մշտապես «քաղցր ու զվարճալի» աղջիկ է եղել:
Համացանցային օգտատերերի մեկնաբանություններում գերիշխող տեսակետների համաձայն, Մեգան Մարքլը 20 տարվա ընթացքում գրեթե չի փոխվել: