Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կնոջ՝ Մեգան Մարքլի հայր Թոմաս Մարքլն արձագանքել է արքայազն Հարիի և իր դստեր՝ իրենց թագավորական լիազորություններից հրաժարվելու մասին որոշմանը: Այս մասին հաղորդում է US Weekly-ն:
US Weekly-ի հետ զրույցում 74-ամյա Թոմաս Մարքլն ասել է. «Պարզապես կասեմ, որ հիասթափված եմ»:
38-ամյա Մեգան Մարքլի հայրը 2018 թվականին տեղի ունեցած Սասեքսի դուքսի և Սասեքսի դքսուհու ամուսնությունից հետո դստերը չի հանդիպել:
Ավելի ուշ The Times թերթը գրեց, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին խիստ հիասթափված է այն բանից, որ իր թոռը՝ արքայազն Հարրին, եւ նրա կինը՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը, հայտարարել են թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները վայր դնելու եւ կա՛մ Միացյալ Թագավորությունում, կա՛մ Հյուսիսային Ամերիկայում ապրելու մտադրության մասին՝ դա նախօրոք չքննարկելով Բուքինգհեմյան պալատի հետ: