տուն Աշխարհ Մեգան Մարքլի հայրը քննադատել է դստերը

Մեգան Մարքլի հայրը քննադատել է դստերը

573
0

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամ արքայազն Հարրիի կին Մեգան Մարքլի հայրը քննադատել է դստերն ու փեսային թագավորական կոչումներից հրաժարվելու համար: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի անվան շուրջ թագավորական լիազորություններից հրաժարվելու հայտարարությունից հետո առաջացած սկանդալը, Մարքլի հոր կարծիքով, բացասական ազդեցություն է ունենում թագավորական ընտանիքի արժանապատվության վրա: Թոմաս Մարքլը գտնում է, որ այն «յուրաքանրյուր աղջկա երազանքը» ոչնչացնում է:

«Սա այն աղջիկը չէ, որին ես դաստիարակել եմ»,- «Թոմաս Մարքլ. Իմ պատմությունը» վավերագրական ֆիլմում ասել է Սասեքսի նախկին դքսուհու հայրը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կդադարեն օգտագործել թագավորական տիտղոսները և չեն համարվի թագավորական պարտականություններ կատարող անդամներ՝ այս մասին հայտարարություն էր տարածել Բուքինգհեմյան պալատը: