ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն անվանել է «Ոսկե գնդակի» իր թեկնածուին: Նրա կարծիքով, այս մրցանակին ամենաշատը արժանի է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին:
Մեսսին իր կարիերայում 5 անգամ նվաճել է «Ոսկե գնդակը» (2009, 2010, 2011, 2012 և 2015):Այս մասին հայտնում է armsport.am-ը։
«Ո՞վ պետք է հաղթի «Ոսկե գնդակը»: Մեսսին. անհատապես, նա այս տարի լավագույնն էր», – մեջբերում է Մբապեին Der Spiegel-ը:
«Ոսկե գնդակի» հաղթողը կհայտարարվի դեկտեմբերի 2-ին: