«Բարսելոնի» և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Մաքսի Լոպեսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի այս 2 թիմերի մասնակցությամբ հանդիպման նախաշեմին խոսել է կատալոնյան թիմի մասին: Տեղեկացնում է AS-ը:
«Բարսելոնը» փոխել է համաշխարհային ֆուտբոլը, իսկ Լեո Մեսսին կատալոնյան թիմի ճարտարապետն է, ով իր հիանալի խաղով վերջին տարիներին ցնցել է ողջ աշխարհը: Լեոն մեծ առաջատար է և, կարծում եմ, աշխարհի հաջորդ առաջնությունը կարող է դառնալ Մեսսիինը:
Լեոյի ժամանակաշրջանում մեկ այլ ֆուտբոլիստի համար դժվար կլինի «Ոսկե գնդակին» տիրանալը: Այո, կան Ռիբերին և Ռոնալդուն, իսկ ապագայում այս ցանկում կարելի է ավելացնել նաև Նեյմարին, բայց, ամեն դեպքում, դժվար է մրցանակն ուրիշին տալը»,- նշել է Լոպեսը: