Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 2-ին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Հայաստան արտահանվող նավթի ու նավթամթերքների մաքսատուրքերի զրոյացումից բենզինի էական գնանկում սպասել չարժե: Այս մասին գրում է ԱՌԿԱ գործակալությունը:
«Փոփոխությունը չի կարող էական լինել, քանի որ այս պահին Հայաստանը նավթամթերքների միայն չնչին մասն է ներկրում Ռուսաստանից»,- ասել է Սարգսյանը: