տուն Լուրեր Մաքսային միությունը չունի ոչ միայն ապագա, այլ նաև ներկա

Մաքսային միությունը չունի ոչ միայն ապագա, այլ նաև ներկա

225
0

4444444444444444444444444444

Երեկ ռուսական «Առաջին ալիքի» եթերով Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցության վերաբերյալ թյուր ինֆորմացիա է հաղորդվել: Լուրերի հաղորդավարը եթերում ներկայացրել է Մաքսային միության գործառույթները` նշելով, որ ի սկզբանե Մաքսային միությունը երկրների միություն է, որոնք իրականացնում են հավասար պարտավորություններ:«Հենց այս պատճառով էլ Հայաստանի ցանկությանը` անդամակցել Մաքսային միությանը, պատասխանել են, որ մոտ ապագայում դա այդպես էլ կմնա ցանկություն՝ Ադրբեջանի հետ չլուծված ԼՂ հակամարտության պատճառով: Ղրղզստանին պատասխանեցին, որ մեծ ուրախությամբ կընդունեն, եթե Բիշքեկը իր վրա վերցնի այն բոլոր պարտավորությունները, որոնք վերցրել են միության մյուս անդամները»,- ուղիղ եթերում հայտարարել է հաղորդավարը:

Ռուսական «Առաջին ալիքի» եթերով թյուր մեկնաբանություն է հնչել, քանզի, ինչպես արդեն գիտենք, Մաքսային միության անդամ երկրները կողմ են արտահայտվել Հայաստանի և Ղրղզստանի` Եվրասիական միությանն ինտեգրվելու մտադրությունների վերաբերյալ: Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է ռուսական «Առաջին ալիքի» եթերով հնչած վերը նշված հայտարարություններին` նշելով.«Սա  ևս մեկ անգամ վկայում է, որ ՄՄ-ն ոչ միայն ապագա չունի, այլև ներկա չունի, որովհետև գլուխը տեղյակ չէ, թե ինչ են անում ձեռքերը, գլուխը դեռ ինքն էլ չգիտի, թե ինչ է ուզում, նա մենակ ուզում է, որ լինի շատ, բացարձակ տեղեկություն չկա, թե ինչ են գրում փաստաթղթերում, ինչ է պաշտոնապես ասվում այդ հանդիպումներում և ինչ են խոսում մեկնաբանողները: Սա ընդամենը խոսում է այն մասին, որ ՄՄ կոչվածը զուտ ծխածածկույթ է, և տեղի է ունենում պարզ օկուպացիա Մոսկվայի կողմից»,-նշել է փորձագետը: Վերջինիս կարծիքով ՄՄ  անդամակցելու Հայաստանի վերջնական որոշման հարցում Մոսկվան ցուցաբերում է շտապողականություն, որպեսզի կանխի հնարավոր կտրուկ շարժումները Հայաստանի կողմից՝ սեպտեմբերի 3-ի նման, բայց հակառակ ուղղությամբ: «Իր երաշխիքներն ապահովագրելու համար այդպիսի շտապողականություն է դրսևորում, իսկ Հայաստանը պարզապես որևէ ձևով չի առարկում Մոսկվայի այդ շտապողականությանը և հլու հնազանդ կերպով ցանկացած ստորացուցիչ փաստաթղթի տակ դնում է իր ստորագրությունը կամ հայտնում մտադրություն՝ դնելու այդ ստորագրությունը, ահա թե ինչ է տեղի ունենում»,-նշել է փորձագետը:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here