տուն Քաղաքական Միջազգային Մաքսայինի դռները բաց են բոլորի համար, այդ թվում՝ Ուկրաինայի․ Լավրով

Մաքսայինի դռները բաց են բոլորի համար, այդ թվում՝ Ուկրաինայի․ Լավրով

118
0

Лавров

Մաքսային Միության դռները բաց են բոլորի համար, այդ թվում՝ Ուկրաինայի։ Այս մասին հայտարարել է Ռուսատանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում։

«Մաքսային միության դռները բաց են յուրաքանչյուր երկրի համար, որը պատրաստ կլինի ստորագրել բոլոր փաստաթղթերը, որոնք հանդիսանում են դրա հիմքը, այնուհետև նաև այն փաստաթղթերը, որոնք, Մաքսային միությանն ի հավելում, հիմք կհանդիսանան Եվրասիական միասնական տնտեսական գոտու համար», — ասել է նախարարը, նշելով, որ դա վերաբերում է նաև Ուկրաինային։

Նա տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը պատրաստ կլինի 2014 թվականի մայիսին, որը թույլ կտա «վերացնել բոլոր սահմանափակումները և կապահովի ապրանքների, կապիտալի, աշխատուժի և ծառայությունների ազատ տեղաշարժը»։ Լավրովը նաև ասել է, որ ո՛չ Հնդկաստանը, ո՛չ Վիետնամն ու Թուրքիան չեն դիմել Մաքսայինին միանալու համար, նրանք ցանկացել են ստեղծել առևտրի ազատ գոտի, ինչի համար ընդհանուր սահմաններ պետք չեն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here