Քիչ առաջ Araratnews.am-ին հայտնի դարձավ, որ Մարց գյուղի բնակիչները «100 աստիճան» նախաձեռնության անդամների հետ միասին փակել են Երևան — Թբիլիսի միջպետական մայրուղին։
Նախաձեռնության անդամներից մեկը մեզ տեղեկացրեց, որ ճանապարհը փակել է մոտ 70-80 հոգի։ Երկու ուղղությամբ սկսել են կուտակվել մեքենաներ։
Բնակիչներն այս քայլով կրկին անգամ փորձում են բարձրաձայնել իրենց գյուղի տարածքում ՀԷԿ-երի կառուցման անթույլատրելիության մասին։
Մանրամասներն՝ ավելի ուշ։