տուն Քաղաքական Մարտ ամսին բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանալու. Նիկոլ Փաշինյան

Մարտ ամսին բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանալու. Նիկոլ Փաշինյան

269
0

Մարտ ամսին բարձրաստիճան պաշտոնայները պարգևավճար չեն ստանալու, և այդ գումարները օգտագործվելու են կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ծրագրերի համար: Այս մասին վարչապետը հայտնեց ֆեյսբուքի ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին: 

«Իմ որոշմամբ մարտ ամսին պետական բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանում, և այդ գումարն ուղղվում է մեր հակաճգնաժամային միջոցառումներին: Սակայն դա ավելի շատ սիմվոլիկ է, քանի որ այդ գումարն իր ֆիզիկական արժեքով չնչին գումար է»,-ասաց Փաշինյանը: