Այսօր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մարտի 8-ին նվիրված տոնական համերգ: Համերգը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Դահլիճում ներկա էին միայն հրավիրված բարձրաստիճան կանայք: Բեմում էր հայկական էստրադայի արական սեռի ողջ աստղաբույլը: Որպես հաղորդավարներ հանդես եկան Հրանտ Թոխատյանը, Նարեկ Դուլյանը, Ավետ Բարսեղյանը, Արմեն Ամիրյանը, Գրիգոր Աղախանյանը, Աշոտ Ղազարյանը, Արման Մարգարյանը, Էրիկ Անթառանյանը: Երգում էին՝ Հայկոն, Արամոն, Անդրեն, Ռազմիկ Ամյանը, Թաթա Սիմոնյանը, Արսեն Գրիգորյանը, Տիգրան Պետրոսյանը, Միքայել Պողոսյանը, Արման Նշանյանը, Ավո Խալաթյանը, Մհերը, Ռուբեն Մաթեւոսյանը եւ այլք:
Մարիամ Մարգարյան