տուն Լուրեր Մարտի 28-ին «Դ!ԵՄ ԵՄ»-ը ՍԴ-ի դիմաց լուռ ակցիա կանցկացնի

Մարտի 28-ին «Դ!ԵՄ ԵՄ»-ը ՍԴ-ի դիմաց լուռ ակցիա կանցկացնի

85
0

1000638_680413311999886_418680080_nԱյսպիսով՝ հավաքվում ենք մարտի 28-ին՝ ժամը 12:30-ին, Սահմանադրական դատարանի դիմաց: Իրականացնելու ենք գեղեցիկ ու խորհրդանշական ակցիա՝ առանց կոչերի, առանց ելույթների:  Այդ օրն սկսվում է դատաքննությունը, ուստի մենք չպետք է որևէ կերպ խանգարենք Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, ուստի և ելույթների, կոչերի փոխարեն կարող են լինել, օրինակ, ավելի քան խոսուն պաստառներ: Յուրահատուկ ու խորհրդանշական ձևով կփոխանցենք անաչառության մեր կոչը Սահմանադրական դատարանին, այնուհետ, չցանկանալով որևէ կերպ խանգարել Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, կավարտենք այդ օրվա մեր ակցիան և կակնկալենք Դատարանի անկողմնակալ որոշում:

Հարգանքով, «Դ!ԵՄ ԵՄ» թիմ