Հայաստանի ԿԸՀ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ մարտի 15-ից տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների եւ տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների նախապես հայտարարված դասընթացների օրերը տեղափոխվում են։
Հայտարարությունը նրկայացնում ենք ստորեւ.
«Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին,
— տեխիկական սարքավորումներն սպասարկող մասնագետներին․․․
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի
— տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին,
— տեխիկական սարքավորումներն սպասարկող մասնագետներին:
Հարգելի գործընկերներ,
Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու, առողջապահության համակարգի արդյունավետությանը նպաստելու եւ վարակը հաղթահարելու անհրաժեշտությամբ պայմանավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ
— 2020 թվականի մարտի 15-ից տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների եւ տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների նախապես հայտարարված դասընթացների օրերը տեղափոխվում են.
— Դասընթացների անցկացման նոր օրերի վերաբերյալ կլինի լրացուցիչ հայտարարություն եւ տեղեկացում:
Կոչ ենք անում նաեւ խստորեն հետեւել Առողջապահության նախարարության ցուցումներին, խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց»։