տուն Հասարակություն Մարտի 1-ի զոհերի հիշատակի հուշաքարը բացվեց

Մարտի 1-ի զոհերի հիշատակի հուշաքարը բացվեց

224
0
Այսօր Մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրական տան մոտ տեղի ունեցավ զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի բացումը։
Հուշաքարի բացումը Արմեն Ֆարմանյանի հոր՝ Վաչագան Ֆարմանյանի նախաձեռնությունն է, սակայն այն նվիրված է մարտիմեկյան արյունոտ իրադարձությունների բոլոր զոհերին։
Արարողությանը ներկա էին Մարտի 1-ի զոհերի հարազատները, ծնողները, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչներ, այլ քաղաքացիներ, պատգամավոր Արման Բաբաջանյանը։