տուն Քաղաքական Հայաստան Կիրականացվեն թրեյնինգներ որոշակի խմբի բժիշկների համար, որոնք ներգրավված են համաճարակային վերահսկողության մեջ

Կիրականացվեն թրեյնինգներ որոշակի խմբի բժիշկների համար, որոնք ներգրավված են համաճարակային վերահսկողության մեջ

271
0

Մեկնարկել է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի մամուլի ասուլիսը:

Լենա Նանուշյանը առողջապահության նախարարության կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ մի քանի տեղեկատվություն ներկայացրեց: Առողջապահության փոխնախարարը նշեց, որ իրենք սերտորեն աշխատում են բոլոր գերատեսչությունների ու կազմակերպությունների, այդ թվում նաև ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների, կրթական հաստատությունների հետ:

«Մի քանի աշխատանքներ, որոնք որ կարևոր են, որ կուզենայի նշել ևս մեկ անգամ. դա թեժ գծի ստեղծումն էր և թեժ գծի աշխատանքները, որով մենք կարողանում ենք տեղեկատվություն տրամադրել: Ասեմ, որ մարտի 1-ից մինչ օրս թեժ գիծը 14 հազար զանգ է ստացել: Հիմնական հարցերը եղել են ախտանիշների վերաբերյալ, փոխանցման ուղիների վերաբերյալ, այն երկրների վերաբերյալ, որտեղ որ համաճարակային առումով լարված իրավիճակ է: Մյուս աշխատանքներից կուզեմ նշել նաև բուժական ուղեցույցի մշակումը, բուժման ուղեցույցի մշակումը, ինչպես նաև մեթոդական ուղեցույցինը, որը սահմանում է դեպքը, թե որն է դրականը, ինչպես պետք է իրականացնել լաբորատոր հետազոտությունը, նաև բուժման ընթացքը. այդ ամբողջը նկարագրվում է: Այդ ամենը հասանելի է առողջապահության նախարարության պաշտոնական էջում, ինչպես նաև առողջապահության նախարարության հիվանդությունների դեմ պայքարի կենտրոնի պաշտոնական էջում: Մյուս աշխատանքներից նաև կուզենամ նշել ուսուցիչների հետ սերտորեն կատարվող աշխատանքները: Իրականացնելու ենք նաև թրեյնինգներ որոշակի խմբի բժիշկների համար, որոնք որ ներգրավված են հիվանդների բուժման և համաճարակային վերահսկողության ընթացքում»,- ընդգծեց փոխնախարարը: