Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի իրադրաձությունները ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն, ասաց, որ այդ ընթացքում տեղի ունեցած սպանությունների բացահայտումը հետաքրքրում է հասարակության բոլոր շերտերին.«Ինձ համար անսպասելի էր իմ հարազատ քաղաքը տեսնել նման վիճակում: Քաղաքական պայքարը վերածվել էր քաղաքացիական բախման»,- ասաց պատգամավորը:
Գուրգեն Արսենյանը նաև անդրադարձ կատարեց 2008 թվականի մարտի 1-ի գործողություններին բանակի ներգրավվածությանը. «Ես մեծագույն պատասխանատվություն վերցնելով ինձ վրա հայտարարում եմ, որ Հայոց բանակը, որի կայացման համար բոլորս ջանք չենք խնայել, մասնակից չի եղել այդ գործողություններին: Եկեք մաքրենք մեր բանակի հեղինակությունը նման մեղադրանքներից»,- նկատեց պատգամավորըˋ հավելելով, որ, ինքն անձամբ լինելով հանձնաժողովի անդամ, հնարավորություն ունեցել է համոզվել դրանում: