«Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվողներ Քոչարյանի, Խաչատուրովի, Օհանյանի և Գևորգյանի գործով դատական նիստում ներգրավվեց թարգմանիչ՝ դատական նիստը ամբաստանյալ Խաչատուրովի համար մատչելի՝ ռուսերեն լեզվով թարգմանելու համար:
Դատավարությանը ներգրավված են և մասնակցում են «Մարտի մեկի» գործով սպանվածների իրավահաջորդները:
Ավելի վաղ AraratNews.am-ը հայտնել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկել է «Մարտի մեկի» գործով սահամանադրական կարգը տապալելու մեջ ամբաստանվողներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով նախնական դատական նիստը:
Դատարան են ներկայացել Յուրի Խաչատուրովը, Արմեն Գևորգյանը և Սեյրան Օհանյանը: ՀՀ ոստիկանության ուղեկցող գումարտակը դատարան է ներկայացրել կալանավորված ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին:
Նիստին կարող եք հետևել ուղիղ միացմամբ: