Աշխարհահռչակ ռեժոիսոր Մարտին Սկորսեզեն կրճատել է իր The Wolf of Wall Street ֆիլմի խրոնոմետրաժը, որպեսզի այն կարողանա ընդգրկվել գալիք տարվա Օսկար մրցանակաբաշխության անվանակարգերում: Ֆիլմը նկարահանվել է Ջորջ Բելֆորտի The Wolf of Wall Street մեմուարում նկարագրված իրական պատմության հիման վրա: Գիրքը լույս է տեսել 2008 թվականին: Մարտին Սկորսեզեի ֆիլմում Բելֆորտին մարմնավորել է հոլիվուդյան լավագույն դերասաններից մեկը` Լեոնարդո դի Կապրիոն:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է Սուրբ Ծննդյան տոներին` դեկտեմբերի վերջին: