«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Հերարդո Մարտինոն հաստատել է, որ թիմի առաջատար Լիոնել Մեսսիի ապաքինման գործընթացն ընթանում է նախատեսվածի համաձայն: Այդ մասին տեղեկացնում է AS-ը:
«Լեոյի ապաքինման գործընթացին հետևում ենք և կարող եմ ասել, որ ամեն ինչ ընթանում է նախատեսվածի համաձայն: Մեսսին իրեն լավ է զգում:
Եթե որևէ բարդություն չլինի, ապա հունվարին նա պատրաստ կլինի և կսկսի մարզվել ընդհանուր խմբում»,- նշել է Մարտինոն:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով արգենտինացի ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի գալիս նոյեմբեր ամսից: