«Բարսելոնայի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան մեկնաբանել է այն տեղեկությունը, որի համաձայն՝ ակումբը պատրաստվում է ժամանակից շուտ խզել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի հետ։
«Ինչ վերաբերում է հաջորդ մրցաշրջանում Մարտինոյի մնալու մասին։ Նա ունի գործող պայմանագիր և ցանկություն` մնալ մինչև վերջ», — ասել է Սուբիսարետան։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» կխզի Մարտինոյի հետ պայմանագիրը, քանի որ դժգոհ է կատալոնական ակումբի մրցելույթներից։
Մարտինոյի պայմանագիրը գործում է մինչև 2015 թվականի հունիսը։ Ակումբի կողմից այն վաղաժամ խզելու դեպքում «Բարսելոնան» պետք է վճարի 5 մլն եվրո։