Հայտնի շվեյցարացի թենիսիստուհի, աշխարհի նախկին առաջին ռակետ Մարտինա Հինգիսը կրկին կարողացել է տիտղոս նվաճել: Մարտինան նման հաջողության է հասել վերջին հաղթանակից 7 տարի անց: Sony Open մրցաշարում Հինգիսը գերմանուհի Սաբինա Լիսիցկու հետ զուգախաղում կարողացել է դառնալ չեմպիոն:
33-ամյա թենիսիստուհին Լիսիցկու հետ միասին առավելության են հասել Եկատերինա Մակարովա/Ելենա Վեսնինա զույգի նկատմամբ 4:6, 6:4, 7:6 հաշվով:
Մարտինա Հինգիսն անցյալում 80 անգամ դարձել է WTA մրցաշարի հաղթող: 2002 թվականին նա վնասվածքի պատճառով լքել էր մեծ թենիսը, սակայն 4 տարի անց նորից դուրս եկավ խաղադաշտ և տիտղոսներ նվաճեց մինչև 2007 թվականը: Այդ տարի նա որակազրկվեց, քանի որ նրա արյան մեջ հայտնաբերվել էր կոկաին: