Այսօր Դոնեցկում սկսվել են լայնածավալ ռազմական գործողություններ։ Twitter-ի օգտատերերը հաղորդում են մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքի տարբեր հատվածներում սկսված մարտերի մասին։
Ուկրաինական TCH հեռուստաալիքը փոխանցում է, որ մարտեր են սկսվել Ուկրաինայի ամենահայտնի ակումբի՝ «Շախտյորի» մարզաբազայի մերձակայքում։ Բնակիչների խոսքերով՝ կրակահերթեր են լսվում Կիրշի ավանի մոտ, ուր տեղակայված է մարզաբազան։ Օդում շրջում են ուղղաթիռներ։ Մարտեր են սկսվել նաև Դոնեցկի օդանավակայանի մերձակայքում։