տուն Հասարակություն Մարտական հենակետերում ստուգումներ են անցկացվել. ՊՆ

Մարտական հենակետերում ստուգումներ են անցկացվել. ՊՆ

236
0

5-րդ զորամիավորման ենթակա զորամասերի մարտական հենակետերում զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Ս. Ստեփանյանի ղեկավարությամբ անցկացվել են ստուգումներ։

Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

Ստուգվել են զինծառայողների կեցության պայմանները, անձնակազմի ֆիզիկական, մարտական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակը, տրվել են համապատասխան հանձնարարականներ առաջնագծում իրականացվող ինժեներական և ամրաշինական աշխատանքների վերաբերյալ։