Մարսի և Երկիր մոլորակի միջև տարածությունը շատ արագ կրճատվում է` վայրկայնում շուրջ 300 մետր: Այս մասին գրում է the Huffington Post-ը: Սա նշանակում է, որ 11 օրից Մարսը շատ մոտ է գտնվելու Երկրին:
Նշվում է, որ սովորաբար Երկրի և Մարսի միջև տարածությունը տատանվում է 401 մլն-ից մինչև 55 մլն կիլոմետր:
«Աստղադիտական չափանիշներով` մենք մոտենում են Մարսի «օպոզիցիային»: Երբ այդ մոլորակը գտնվում է մեզնից նվազագույն հեռավորության վրա, մենք այն տեսնում ենք Արևի հակառակ կողմում` այստեղից էլ գալիս է անվանումը` «օպոզիցիա»», — ասել են աստղագետները:
Գիտնականները նշում են, որ այս դիրքում Մարսը լինում է ամեն 26 ամիսը մեկ անգամ։ Այսպես, ապրիլի 14-ին Երկրից նրա հեռավորությունը կկազմի 92 մլն կիլոմետր: