տուն Քաղաքական Մարուքյանի կուսակցությունը բոյկոտը շարունակում է. ԱԺ-ը՝ առանց «Լուսավոր Հայաստանի»

Մարուքյանի կուսակցությունը բոյկոտը շարունակում է. ԱԺ-ը՝ առանց «Լուսավոր Հայաստանի»

245
0

Խորհրդարանը շարունակում է իր աշխատանքը: Պատգամավորները հարցեր են ուղղում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ մարդու իրավունքների ոլորտի խնդիրների մասին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, սակայն, չմասնակցեց քվեարկություններին եւ չի մասնակցում ԱԺ նիստին:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի և իշխանական պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել։

Դրանից հետո Մարուքյանը հայտարարել էր, որ ԼՀԿ-ն լքում է նիստերի դահլիճը՝ որոշելու, թե ինչպես է հետագայում աշխատելու խորհրդարանում։ Մարուքյանն ասել էր՝ ակնկալում են քաղաքական գնահատական: