տուն Հասարակություն Մարությանը ևս հերքեց․ ովքեր են քաղաքապետարանին մեքենաներ նվիրել

Մարությանը ևս հերքեց․ ովքեր են քաղաքապետարանին մեքենաներ նվիրել

196
0

Սամվել Ալեքսանյանը Երևանի քաղաքապետարանին մեքենա չի նվիրել, ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն կազմակերպություններին, այն անձանց, ովքեր նվիրատվություն կամ բարեգործություն են անում Երևան համայնքի համար։ Սա շատ կարևոր գործընթաց է, Երևանն, իհարկե, ունի իր բյուջեն, բայց այն խնդիրները, որոնք մենք պետք է լուծենք, շատ ավելի շատ են, քան հերիքացնում է մեր բյուջեն։ Ուստի մեզ պետք է Հայաստանում և սփյուռքում ապրող մեր հայրենակիցների օգնությունը»,- ասաց Մարությանը։

Ինչ վերաբերում է, թե ովքեր են նվիրատուները, Հայկ Մարությանն արձագանքեց. «Անկեղծ եմ ասում, չեմ հիշում այդ կազմակերպությունների անունները և այս պահին չեմ կարող նշել նաև անհատների անունները»։