ԽՍՀՄ կրկնակի հերոս մարշալ Բաղրամյանին նվիրված՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջոցներով նկարահանված վավերագրական ֆիլմն առաջին անգամ կցուցադրվի նոյեմբերի 16-ին՝ Մոսկվայի Հաղթանակի թանգարանում գտնվող «Պոկլոնկա» կինոթատրոնում:
Ինչպես РУСАРМИНФО-ին հայտնեցին Հաղթանակի թանգարանի մամուլի ծառայությունից, ֆիլմը պատմելու է խորհրդային ականավոր ռազմական առաջնորդներից մեկի կյանքի ու փառահեղ մարտական ուղու մասին, որը հայտնի է դարձել իր փայլուն հաղթանակներով:
Բաղրամյանի ռազմական կարիերայի գագաթնակետը 1944-ի ամռան «Багратион» գործողությունն էր, որը հանգեցրեց Բելառուսի և Բալթյան երկրների մեծ մասի ազատագրմանը: 1944-ի հուլիսի 29-ին Բաղրամյանին շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում:
Ֆիլմը կցուցադրվի «Բանակի օրվա» ռազմապատմական նախագծի շրջանակներում, որը մեկնարկել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Հաղթանակի թանգարանի կողմից 2019 թվականի սեպտեմբերի 21-ին և նվիրված է «Հաղթանակի» 75-ամյակին: