Մադրիդի «Ռեալի» պարտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն նշել է, որ փորձում է իր մարմինն իդեալական վիճակում է պահել ոչ թե ֆոտոսեսիաների, այլ ֆուտբոլ խաղալու համար։ Նա նաև կարևորել է հոգեբանական պատրաստության հարցը։
«Ես իմ մարմինը պահում եմ գերազանց վիճակում ոչ լուսանկարիչների համար։ Դա իմ աշխատանքն է։ Ֆուտբոլիստը միշտ պետք է իրեն օպտիմալ մարզավիճակում պահի, որպեսզի խաղադաշտ դուրս գա ցանկացած պահի։ Ես միշտ փորձում եմ պատրաստ մնալ և աշխատում եմ ամբողջ մարմնիս, այլ ոչ թե առանձին մկանների վրա։ Շատ կարևոր է նաև աշխատել հոգեբանության վրա, որը ոչ պակաս կարևոր նշանակություն ունի»,- ասել է Ռոնալդուն։ Այս մասին հայտնում է Men’s Health ամսագիրը։