Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը դիմել է ԱՄՆ- նախագահ Բարաք Օբամային համացանցում անվտանգության հետ կապված խնդիրների հարցով։
«Շատ հիասթափված եմ և մտահոգված ԱՄՆ կառավարության գործողությունների վերաբերյալ բազմաթիվ հաղորդագրությունների կապակցոթյամբ։ Երբ մեր ինժեներները քրտնաջան աշխատում են անվտանգության մեծացման ուղղությամբ, մենք հասկանում ենք, որ պաշտպանվում ենք հանցագործներից, այլ ոչ թե մեր կառավարությունից», — գրել է Ցուկերբերգը։
Նրա խոսքերով՝ այս նամակի պատճառը ԱՄՆ-ի կառավարության կողմից իրականացվող գործողությունների սպառնալիքն է համացանցի անվտանգությանը։
Հիշեցնենք, որ նախկինում հայտնվել են բազմաթիվ տեղեկություններ այն մասին, որ շատ երկրների անվտանգության ծառայությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ի, փորձում են մուտք գործել սոցցանցերում տարբեր օգտատերերի անձնական էջեր՝ վերահսկելով նրանց նամակագրությունն ու տեղեկությունների փոխանցումը։