«Երեւանը լքում եմ ծանր սրտով, բայց ես դեռ կվերադառնամ:
Ծանր սրտով, որովհետեւ փողոցը, որտեղ ապրում եմ, այդպես էլ չասֆալտապատեցին, որովհետեւ ընկերներս ավելի լավ չեն ապրում, որովհետեւ մարդկանց աչքերում հույս չեմ տեսնում, որովհետեւ իմ քաղաքը այնքան էլ իմը չի դարձել:
Եւ միայն պայծառ միտքս է հանգստացնում. Ես դեռ կվերադառնամ, մենք դեռ կվերադառնանք»,- ահա սրանք էին սիրված դերասան Մարկ Սաղաթելյանի վերջին խոսքերը ֆեյսբուքյում:
Մեկ տարի առաջ այսօրը ողջ Ֆեյսբուքը հեղեղված էր սիրելի դերասանի համակիրների ու ընկերների ցավակցական գրառումներով:
Հուլիսի 30-ին, Մարկ Սաղաթելյանը ծանր վիճակում շտապ տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ նրա մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում:
Ծնվել է 1971թ. սեպտեմբերի 1-ին։ 1988թ. ավարտել է Մռավյանի անվան N25 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական բժշկական համալսարան։ Ուսանողական տարիներին ընդգրկվել է Ուրախների և Հնարամիտների ակումբի հայտնի թիմերից մեկում’ ԵրՄի–ում։ Թիմի մյուս մասնակիցների հետ հիմնել է «Շարմ հոլդինգ» ընկերությունը։ Սաղաթելյանը նկարահանվել է ճանաչված և սիրված հայկական ֆիլմերում’ «Մեր բակը» և «Մեր բակը–2» ։ Հայկական հեռուստատեսության եթերում վարել է հեղինակային հաղորդումներ և «Տաշիր» ազգային մրցանակաբաշխության մշտական հաղորդավարն էր։