տուն Սպորտ Մարկոս Պիզելլին մնում է Կրասնոդարում

Մարկոս Պիզելլին մնում է Կրասնոդարում

188
0

1342705253_b_markos-pizzelli

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Մարկոս Պիզելլին RSport-ին հայտնել է, որ չի բանակցում ղազախական «Ակտոբեի» հետ և մտադիր է մնալ «Կրասնոդարում»: Հիշեցնենք, որ վերջին շրջանում մամուլում տարածվել էին լուրեր, համաձայն որոնց Ղազախստանի առաջատար «Ակտոբեն» պատրաստվում է հրավիրել Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստների, այդ թվում` Մարկոս Պիզելլիին:

«Դա իրականությանը չի համապատասխանում, ես չեմ պատրաստվում ինչ-որ տեղ հեռանալ և առաջարկ չեմ ստացել: Ես «Կրասնոդարի» ֆուտբոլիստ եմ, գործող պայմանագիր ունեմ նրա հետ: Ցանկանում եմ օգնել թիմիս հասնել լավ արդյունքների, հույս ունեմ ավելի շատ խաղային պրակտիկա ստանալ: Այն, որ ես դեռ հաճախ չեմ խաղում, պատճառ չէ, որպեսզի լքեմ ակումբը: Երջանիկ եմ «Կրասնոդարում», առիթ չունեմ ինչ-որ բան փոխելու»,- ասել է Պիզելլին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here