տուն Քաղաքական Միջազգային Մարկեսի ազգականները վիճում են, թե որտեղ հուղարկավորել անվանի գրողին

Մարկեսի ազգականները վիճում են, թե որտեղ հուղարկավորել անվանի գրողին

79
0

MEXICO-COLOMBIA-GARCIA MARQUEZ-OBIT-FILE

Գաբրիել Գարսիա Մարկեսի ազգականները վիճում են, թե որ երկրում պետք է թաղվի անվանի գրողի աճյունը։

Երեկ հայտնի է դարձել, որ Նոբելյան մրցանակակիրը դիակիզվել է հենց իր մահվան օրը՝ ապրիլի 17-ին։ Բանն այն է, որ կոլումբիացի գրողն իր կյանքի 50 տարին անցկացրել է Մեքսիկայի մայրաքաղաքում։ Նրա ազգականները, որոնք ապրում են Մեխիկոյում, ցանկանում են աճյունը թաղել այնտեղ։

Սակայն կոլումբիացի ազգականները ցանկանում են նրան հուղարկավորել հայրենիքում։ Կոլումբիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ընդունվել է «սողոմոնյան որոշում»՝ աճյունի մի մասը կթաղվի Կոլումբիայում, մյուսը՝ Մեքսիկայում։ Հրաժեշտի պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 21-ին Մեխիկոյում։