Այսօր կլրանար աշխարհահռչակ դերասան Մարլոն Բրանդոյի ծննդյան 90-ամյակը: 1924 թվականի ապրիլի երեքին ԱՄՆ Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում ծնված Բրանդոն ավարտել է Նյու Յորքի դրամատիկ արվեստի դպրոցը, խաղացել Բրոդվեյում: Նրան մեծ համբավ է բերել ««Ցանկություն» անունով տրամվայ» ֆիլմը: Հայ հանդիսատեսը Բրանդոյին ճանաչում է «Կնքահայրը» ֆիլմում կատարած գլխավոր դերերից մեկով:
ITAR-TASS-ը ներկայացրել է նրա կյանքի մասին պատմող ֆոտոշարք: