տուն Քաղաքական Միջազգային Մարիուսին կերած 4 առյուծները նույնպես քնեցվել են

Մարիուսին կերած 4 առյուծները նույնպես քնեցվել են

105
0

628x471

Կոպենհագենի կենդանաբանական այգին կրկին հայտնվել է համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Այն հայտնի էր դարձել Մարիուս անունով ընձուղտին սպանելով և նրա մսով առյուծներին կերակրելով։ Հիմա էլ կենդանաբանական այգու աշխատակիցները քնեցրել են այն առյուծներին, որոնք կերել էին Մարիուսին։

Բանն այն է, որ նրանց վանդակ էին տեղափոխել 10 ամսական երիտասարդ առյուծի, և կենդանաբանական այգում որոշել էին քնեցնել 2 տարեց և երկու ձագ առյուծների, քանի որ երիտասարդ կենդանին կսատկացներ չորսին էլ։ Կենդանաբանական այգու հայտարարության մեջ ասվում է, որ իրենք ցավով են գնում այդ քայլին, քանի որ չեն կարողացել գտնել մի այգի, որը կընդուներ կենդանիներին։ Նրանք շտապել են վերացնել 4 առյուծների, քանի որ նրանց մոտ սկսվում է բազմանալու շրջանը։