Մարիուպոլում բախումների հետևանքով զոհվել են շուրջ 20 ռուսամետ ակտիվիստներ և մեկ ոստիկան։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։
«Շուրջ 20 ահաբեկիչ է ոչնչացվել, ևս չորսը՝ պատանդ վերցվել։ Հարձակվողներից շատերը, թողնելով զենքերը բախման վայրում, փախուստի են դիմել։ Մենք տվել ենք մեկ զոհ, անվտանգության ևս 5 աշխատակից վիրավորվել է», — գրել է Ավակովն իր ֆեյսբուքյան էջում։
Նրա խոսքերով Մարիուպոլի ոստիկանության քաղաքային բաժանմունքի շենքի վրա շուրջ 60 մարդ է հարձակվել։
Հիշեցնենք, որ երեկ ուկրաինացի ուժայիններին հաջողվել է Մարիուպոլում մի քանի օր տևած պայքարի արդյունքում հսկողության տակ վերցնել ավելի վաղ անջատողականների կողմից գրավված քաղաքապետարանի շենքը։