տուն Սպորտ Մարիա Շարապովան դարձել է տարվա ամենաբարձր վարձատրվող մարզուհին

Մարիա Շարապովան դարձել է տարվա ամենաբարձր վարձատրվող մարզուհին

51
0

1369495038_321

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան հայտնվել է Forbes ամսագրի տարվա ամենաշատ վարձատրվող մարզուհիների առաջին հորիզոնականում։

Մեկ տարվա ընթացքում նա թենիսի մրցաշարարերում և գովազդից ու այլ գործունեությունից ստացել է 24.4 մլն դոլարի եկամուտ։ Երկրորդ տեղում չինուհի Լի Նան է՝ 23.3 մլն դոլարով, երրորդը՝ կրկին թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն է 22 մլն դոլարով։

Շարապովան «Ռոլան Գարոսում» հաղթելուց հետո աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակում 34-րդն է։ Առաջին հորիզոնականում բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեզերն է՝ 105 մլն դոլարով։