Որոշակի սեղմումներ, կրճատումներ կլինեն, բայց դրանք համատարած և մեծ մասշտաբի չեն լինի։ Այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Խոսքը մարզպետարաններում հնարավոր կրճատումների մասին է:
Փոխնախարարն ասաց, որ լինելու են գույքագրումներ, ինչի արդյունքում հնարավոր են նաեւ լիազորությունների հստակեցում, խտացում, բայց մասսայական կրճատումներ չեն լինելու:
Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է «Տարածքային կառավարման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Փաթեթով հստակեցվում են մարզպետների լիազորությունները: Մարզպետներին տրվում են հավելյալ լիազորություններ: