ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու կից գրել.
??? Այգեպարում, Մովսեսում ու Ներքին Կարմիրաղբյուրում էի
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ այցելել եմ վերջին օրերին հրետակոծվող Այգեպար, Մովսես և Ներքին Կարմիրաղբյուր համայնքների դպրոցներ, ուր ստուգել ենք ապաստարանների վիճակը` սեպտեմբերի 1-ին ընդառաջ:
Տրվել են մի շարք հանձնարարականներ, մարզպետարանը կուսումնասիրի նաև մյուս կրթական հաստատությունների ապաստարանները: